ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Շարունակում ենք ինքներս մեզ վնասել

Շարունակում ենք ինքներս մեզ վնասել
23.09.2025 | 12:15

Սեպտեմբերի 11֊ին լայնորեն խոսվեց Ռուբինյան և Քըլըչ հանդիպման մասին, բայց չխոսվեց մինչ հանդիպումը Մարգարայի կամրջով հինգ բեռնատարների դեպի Թուրքիա մեկնումի մասին։ Մասնավորապես, 100 տոննա ծավալով բեռ է անցել Թուրքիա։

Պարզ է, որ հայկական կողմը վասալական կեցվածքով սուլթանին նվերներ է ուղարկել, բայց հետաքրքիր է՝ ի՞նչ։ Հաշվի առնելով կառավարիչների հակահայ և հայատյաց կեցվածքը, կարելի է ենթադրել՝ ամեն ինչ, օրինակ, զենք, թանկարժեք իրեր, գուցե մարդիկ, որոնց օրգանները կօգտագործեն փոխպատվաստման համար։

Ինչևէ, 2018-ին մենք մեր մատը տարանք մեր սեփական աչքը հանեցինք ու մինչ այժմ էլ շարունակում ենք ինքներս մեզ վնասել։

Հուսամ՝ չեն փորձի հերքել։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3442

Մեկնաբանություններ